Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Արուսյակ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն
25.03.2022,
15:54
Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Արուսյակ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը հաղթող է դարձել Նորվեգիայի Համար քաղաքում ընթացող Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի՝ վազող թիրախ ձևի մարզուհին գնդակային հրաձգության 10 մ վազող թիրախ, նորմալ վազք՝ 30+30 կրակոց կանանց պայքարում, խոցելով 561 միավոր, դարձել է չեմպիոն:
Նույն վարժությունում Գյումրիի մարզադպրոցի մարզուհի Արուսյակ Գրիգորյանը, խոցելով 557 միավոր, դարձել է փոխչեմպիոն: Բրոնզե մեդալակիր է դարձել Էստոնիայի ներկայացուցիչը:
Եվրոպայի գնդակային հրաձգության առաջնությունը կավարտվի մարտի 29-ին:-0-