416.92
4.78
387.22
+28
Եղանակը Երևանում
Հայ

Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում և խոստացել է «ամեն ինչ պատմել»

16:33
07 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի պատրաստվում վերադառնալ հավաքական։

«Ես չեմ զղջում իմ որոշման համար: Ես միշտ սառը գլխով և հանգիստ սրտով եմ կայացրել իմ որոշումները»,- ասել է նա Proffootball-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կցանկանա՞ վերադառնալ ազգային հավաքական։

Ընդունելով, որ ազգային հավաքականից հեռանալու որոշումն իր համար հեշտ չի եղել` ֆուտբոլիստը նշել է, որ ավելի լավ է «կարիերան մեկ քայլ շուտ ավարտել, քան երկու քայլ ուշ»։

«Սա այն դեպքն է, երբ ես հասկացա, որ ժամանակը եկել է։ Մանրամասները, միգուցե, կպատմեմ կարիերայի վերջում։ Չնայած այն հանգամանքին, որ դա բոլորին, ամենայն հավանականությամբ, հիմա է հետաքրքրում, բայց ավելի լավ կլինի, եթե այդ մասին խոսենք ավելի ուշ, ես ամեն ինչ կասեմ, ամեն ինչ կպատմեմ»,- ասել է նա։

Միաժամանակ Մխիթարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականին և հաջողություններ առաջիկա հանդիպումներում, հատկապես՝ Թուրքիայի հետ։

«Եկել է ժամանակը, որ երիտասարդ սերունդը պատասխանատվություն ստանձնի և կարողանա իր հետևից տանել ազգային հավաքականը։ Վերջին մի քանի խաղերը դժվարությամբ տրվեցին, բայց նոր մարզչի գալով, հուսով եմ, ամեն ինչ կստացվի, և մեր տղաները հանդես կգան մեծ պատվով ու պատասխանատվությամբ», – ասել է նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
18:15
18 Ապրիլի 2023
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք մարզիկին Եվրոպայի առաջնության շրջանակում. ՎԻԴԵՈ