Հենրիխ Մխիթարյանը հետխորհրդային տարածքում ամենաթանկ տրանսֆերներով ֆուտբոլիստների տասնյակում է

27.01.2025, 12:40
Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերները երկու անգամ ընդգրկվել են նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչների ամենաթանկ տրանսֆերների տասնյակում
Հենրիխ Մխիթարյանը հետխորհրդային տարածքում ամենաթանկ տրանսֆերներով ֆուտբոլիստների տասնյակում է

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերները երկու անգամ ընդգրկվել են նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչների ամենաթանկ տրանսֆերների տասնյակում։

Ինչպես հայտնում է РБК Спорт-ը, Մխիթարյանի համար 2016/17 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» հայ ֆուտբոլիստների համար Դորտմունդի «Բորուսիային» վճարել է ռեկորդային 42 միլիոն եվրո։ Հենց հաջորդ մրցաշրջանում Լոնդոնի «Արսենալը» ձեռք է բերել նրան 34 միլիոն եվրոյով։

Նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչների ամենաթանկ տրանսֆերների տասնյակում են Ուկրաինայի, Վրաստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։

Снимок экрана.jpg