Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

11.05.2023, 11:32
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Ինտերը» 2:0 հաշվով հաղթեց «Միլանին»: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է Sports.ru-ն։

Նա երկրորդ գոլի հեղինակը դարձավ 11-րդ րոպեին։ Դրանից 3 րոպե առաջ Ջեկոն բացել էր խաղի հաշիվը։
«Սա առանձնահատուկ երեկո էր, հիմա պետք է կենտրոնանանք պատասխան խաղի վրա և ամեն ինչ տանք, որպեսզի միասին հաղթենք այն»,- գրել է 34-ամյա հայ ֆուտբոլիստը Facebook-ում։



«Առաջին րոպեներից մենք մեծ ցանկություն ունեինք հաղթելու այս խաղում։ Մենք դա ցույց տվեցինք առաջին խաղակեսում, արեցինք դա երկրորդ կեսում և հաղթեցինք: Հաղթանակում մեծ վաստակ ունեն իմ թիմակիցները, ովքեր հիանալի աշխատանք կատարեցին, բայց սա դեռ վերջը չէ: Պատասխան խաղում մեզ մեծ պայքար է սպասվում»,- ասել է «Ինտերի» հայ կիսապաշտպանը TV8-ի եթերում։

Նրա խոսքով, լավ կլիներ ավելի շատ գոլեր խփել, դրա հնարավորությունները կային, բայց, ցավոք, ստիպված էինք բավարարվել երկուսով։

«Հուսով ենք, որ հաջորդ խաղում ավելի շատ գոլեր կխփենք: Չեմ ուզում մտածել, որ մենք արդեն եզրափակչում ենք, մենք ցանկանում ենք կենտրոնացած լինել հաջորդ հանդիպման վրա: [Հաղթանակը] իմ գործընկերների վաստակն է, և ոչ միայն իմը»,- ասել է Մխիթարյանը։–0–