Հենրիխ Մխիթարյանն ամուսնանում է. հայտնի է նրա ընտրյալն ու հարսանիքի վայրը (ՖՈՏՈ)
13:49
09 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս ամռանը պատրաստվում է ամուսնանալ հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթի Վարդանյանի հետ, հաղորդում է shantnews–ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանեկան արարողությունը տեղի կունենա Իտալիայում:–0–