630.68
7.05
522.09
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի հավաքականի պատմական նվաճումը. մեր թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 2022թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլում

23:57
28 Մարտի 2021

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. ԱԱ-2022-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Իսլանդիայի ընտրանուն։ Հայաստանի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը, հաղորդում է armsport–ը։

Երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին խաղը։ 8-րդ րոպեին վտանգավոր հակագրոհ էր զարգանում աջ եզրում, սակայն մրցակցի ֆուտբոլիստը խախտեց կանոնները Տիգրան Բարսեղյանի նկատմամբ, ինչի պատճառով զգուշացվեց դեղին քարտով։

Րոպեներ անց հյուրերը անկյունային հարվածի իրավունք ստացան, որի խաղարկումից հետո հետևեց հարված տանտերերի դարպասի ուղղությամբ, սակայն գնդակը անդրադարձով դուրս եկավ դաշտի դիմային գծից։ Հյուրերը գնալով ավելի շատ տիրեցին գնդակին, սակայն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին հաջողվում էր ժամանակին չեզոքացնել մրցակցի գրոհները, երբեմն էլ՝ վտանգավոր հակագրոհներ կազմակերպել։ Երկու անգամ մրցակցի դարպասապահին հեռահար հարվածով անհանգստացրեց Տիգրան Բարսեղյանը։

Առաջին խաղակեսի վերջին րոպեներին հայ ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին ու ավելի վտանգավոր էին գործում, սակայն լուրջ սպառնալիք մրցակցի դարպասի մոտ Կապառոսի թիմին այդպես էլ չհաջողվեց ստեղծել։

Երկորդ խաղակեսը երկու թիմերն էլ սկսեցին շատ ակտիվ և վտանգավոր գրոհներով։ 53-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանն աջ եզրում ստացավ գնդակն ու հեռու տարածությունից պտտեցրած հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։ Խփած գոլից հետո հյուրերը նետվեցին հախուռն գրոհների և կարող էին արագորեն հավասարեցնել հաշիվը, բայց այդ դրվագում փայլուն խաղաց Դավիդ Յուրչենկոն։ Մրցակցի գրոհներին հետևեց նաև հայկական կողմի պատասխանը։ 74-րդ րոպեին Խորեն Բայրամյանը, ձախ եզրում ստանալով գնդակը, կրկնապատկեց Հայաստանի հավաքականի առավելությունը։

Այսպիսով, ԱԱ-2022-ի ընտրական փուլում անցկացրած երկու խաղից հետո Հայաստանի հավաքականն ունի երկու հաղթանակ և վաստակած 6 միավորով առայժմ գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը։

Խմբի մյուս խաղերում Հյուսիսայի Մակեդոնիայի հավաքականն այսօր կմրցի Լիխտենշտեյի հետ, իսկ Ռումինիան կընդունի Գերմանիայի հավաքականին։ Այս խաղում ոչ-ոքի գրանցվելու դեպքում Հայաստանի հավաքականը կդառնա խմբի միանձնյա առաջատար։–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:57
26 Ապրիլի 2021
Մալխաս Ամոյանը նվաճել է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը
Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
20:58
10 Ապրիլի 2021
Ծանրամարտի մեր չեմպիոնները Եվրոպայի առաջնությունում բարձրացրին հաղթական եռագույնը` հետևում թողնելով ադրբեջանցուն (ՎԻԴԵՈ)
Ծանրամարտի մեր չեմպիոնները Եվրոպայի առաջնությունում բարձրացրին հաղթական եռագույնը` հետևում թողնելով ադրբեջանցուն. ՎԻԴԵՈ
12:04
07 Ապրիլի 2021
Փայլուն հաղթանակ. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է Ահմեդհան Ահմեդովին (ՎԻԴԵՈ)
Փայլուն հաղթանակ. Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթել է Ահմեդհան Ահմեդովին. ՎԻԴԵՈ
15:05
05 Ապրիլի 2021
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից
9 հայ բռնցքամարտիկ մեդալով կվերադառնա միջազգային մրցաշարից
14:09
05 Ապրիլի 2021
Կապառոսին ծափահարություններով են դիմավորում երևանյան ռեստորաններից մեկում (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին ծափահարություններով են դիմավորում երևանյան ռեստորաններից մեկում. ՎԻԴԵՈ
19:43
01 Ապրիլի 2021
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կներկայացնի ՖԻՖԱ՝ կապված Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ
Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք կներկայացնի ՖԻՖԱ՝ կապված Հայաստան-Ռումինիա հանդիպման հետ
21:58
31 Մարտի 2021
Կամային հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային աշխարհի առաջնության ընտրական փուլում
Կամային հաղթանակ. Հայաստանի հավաքականը հաղթեց Ռումինիային աշխարհի առաջնության ընտրական փուլում
13:50
29 Մարտի 2021
Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին․ FIFA-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին (ՖՈՏՈ)
Հայաստանը շոկի է ենթարկել խմբի ֆավորիտներին․ FIFA-ն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հաղթանակին. ՖՈՏՈ
00:35
20 Մարտի 2021
Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 9։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին (ՎԻԴԵՈ)
Ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում հայ ըմբիշ Վազգեն Թևանյանը 9։0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին. ՎԻԴԵՈ
12:21
19 Մարտի 2021
Երկու հայ ըմբիշներ օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել (ՖՈՏՈ)
Ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանն օլիմպիական խաղերի ուղեգրեր են նվաճել. ՖՈՏՈ
20:25
04 Մարտի 2021
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին, ի՞նչ է խոստացել ընդդիմադիրը գրոսմայստերին
Վազգեն Մանուկյանը դիմել է Լևոն Արոնյանին, ի՞նչ է խոստացել ընդդիմադիրը գրոսմայստերին
23:36
27 Փետրվարի 2021
Ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ ըմբիշ Արման Ավագյանը ջախջախեց ադրբեջանցի ըմբիշին (ՎԻԴԵՈ)
Ըմբշամարտի միջազգային մրցաշարում հայ ըմբիշ Արման Ավագյանը ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցի ըմբիշին. ՎԻԴԵՈ