ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վիրահատվել է: Ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել Instagram-ում, հաղորդում է armsport-ը:
Մեր ընտրանու ավագը վնասվածք էր ստացել Նորվեգիայի դեմ Օսլոյում կայացած ընկերական խաղում:
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:
Նշենք, որ Օսլոյում Հայաստանի հավաքականը տարավ պատմության ընթացքում ամենախոշոր պարտությունը՝ 0-9:-0-