411.99
4.03
390.88
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց

00:22
30 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականը Օսլոյում ընկերական խաղ անցկացրեց Նորվեգիայի ընտրանու հետ ու գոլառատ խաղում 9 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը, հաղորդում է armsport-ը։

Միայն առաջին կեսում նորվեգացիները 5 անգամ ստիպեցին մեր թիմին խաղը սկսել դաշտի կենտրոնից։

Նախ,17-րդ րոպեին մրցակցի հարձակվող Էրլինգ Հոլանդը դաշտի կենտրոնից գնդակով առաջ ընթացավ՝ շրջանցելով Էդուարդ Սպերցյանին, Վարազդատ Հարոյանին, Ստյոպա Մկրտչյանին, ապա Արման Հովհաննիսյանը կանոնների կոպիտ խախտումով սահանկումով կասեցրեց նորվեգացու առաջընթացը։ Մրցավարը Հովհաննիսյանին ուղիղ կարմիր քարտով հեռացրեց խաղադաշտից՝ մեր թիմին թողնելով տասը հոգով։ Արման Հովհաննիսյանը, կարծես, վնասվածք ստացավ, նա խաղադաշտը լքեց պատգարակի վրա։

Կապառոսը Էրիկ Վարդանյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Կամո Հովհաննիսյանին։

Խաղի 23-րդ րոպեին տանտերերի կազմում Հոլանդը արդեն աչքի ընկավ գոլով։ Մեր տուգանայինի մատույցներում Սպերցյանը կորցրեց գնդակը, այն հասավ դարպասին մոտ գտնվող Հոլանդին, որը գնդակին թեթև հպումով գրավեց Յուրչենկոյի դարպասը։

29-րդ րոպեից մղձավանջ սկսվեց մեր դարպասի մոտ․ Կամո Հովհաննիսյանի խախտումից հետո մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին,գնդակին մոտեցած Ջոշուա Քինգը այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։

Ընդամենը մեկ րոպե անց Քրիստիան Տորստվեդտը խառը իրադրությունում փոխանցում ստացավ Հոլանդից ու հաշիվը դարձրեց 3-0:

4 րոպե անց Էդեգորի իրացրած անկյունայինից հետո Քինգը դուբլ ձևակերպեց։

35-րդ րոպեին Կապառոսը եռակի փոփոխության դիմեց․ Էդուարդ Սպերցյանին փոխարինեց Գևորգ Ղազարյանը, Սոլոմոն Ուդոյին՝ Հովհաննես Հարությունյանը, իսկ Վահան Բիչախչյանին՝ Հովհաննես Նազարյանը։

Իսկ Հոլանդը առաջին կեսին ավելացված առաջին րոպեին փոխանցում ստացավ Տորստվեդտից ու շրջանցելով մեր թիմի պաշտպաններին ևս մեկ անգամ գրավեց Յուրչենկոյի դարպասը։ Նորվեգացին այս գոլի ընթացքում վնասվածք ստացավ և, գուցե, երկրորդ կեսում դաշտ դուրս չգա։

Երկրորդ կեսում Հոլանդը խաղադաշտ դուրս չեկավ, բայց նորվեգացիները կրկին գոլային հրավառություն կազմակերպեցին։ 58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակը կարծես պատահաբար դիպավ Քինգին ու հայտնվեց Յուրչենկոյի դարպասում։ Սա ֆուտբոլիստի 3-րդ գոլն էր այս խաղում։ Ի դեպ, Քինգն առաջին հեթ-տրիկն է գրանցում հավաքականի կազմում։

Երկրորդ կեսում մեր թիմի կազմում Խորեն Բայրամյանի փոխարեն խաղը շարունակեց Արտյոմ Ավանեսյանը։

Խաղի հիմնական ժամանակի ավարտից տասը րոպե առաջ Մատս Դելին խփեց իր թիմի 7-րդ գոլը։

6 րոպե անց Սորլոտը հաշիվը դարձրեց 8-0, իսկ հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին նա դուբլ ձևակերպեց՝ դնելով խաղի վերջակետը։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը կրեց իր պատմության ամենախոշոր հաշվով պարտությունը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
02 Օգոստոսի 2023
Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության չեմպիոն
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը (102 կգ) ոսկե մեդալ է նվաճել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում
15:35
28 Հուլիսի 2023
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
Ծանրորդ Գառնիկ Չոլակյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
13:41
24 Հուլիսի 2023
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
Հայտնի է, թե որքան է «Այաքսը» պատրաստ վճարել Էդուարդ Սպերցյանի համար
11:51
24 Հուլիսի 2023
Հայ բռնցքամարտիկը տպավորիչ հաղթանակ է տարել ադրբեջանցու նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Հայ բռնցքամարտիկը պարտության է մատնել ադրբեջանցի մարզիկի Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում. ՎԻԴԵՈ
13:12
12 Հուլիսի 2023
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ ՉԼ որակավորման փուլի հանդիպում
Հանդիպումը տեղի կունենա այսօր
10:09
11 Հուլիսի 2023
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:43
03 Հուլիսի 2023
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Կնյազ Իբոյանը հաղթել է թուրք ըմբիշին և նվաճել Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալ. ՎԻԴԵՈ
18:56
30 Հունիսի 2023
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում (ՎԻԴԵՈ)
Հայ ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանը 10:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում. ՎԻԴԵՈ
13:25
29 Հունիսի 2023
ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակ. Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով
Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է 7 հորիզոնականով ՖԻՖԱ վարկանիշային աղյուսակում
12:32
28 Հունիսի 2023
Հայ ըմբիշները երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնությանը (ՎԻԴԵՈ)
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նախօրեին երեք մեդալ են նվաճել Իսպանիայում անցկացվող Եվրոպայի U20  երիտասարդական առաջնությանը. ՎԻԴԵՈ
23:02
19 Հունիսի 2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Լատվիային Եվրո-2024-ի ընտրական խաղում
Սա Հայաստանի հավաքականի երկրորդ անընդմեջ հաղթանակն է Եվրո 2024-ի ընտրական փուլում