411
5.11
388.18
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

22:28
08 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն ընդունել էր խմբի հետնապահ Լիխտենշտեյնին, հաղորդում էarmsport-ը։

Խաղի առաջին կեսում մեր թիմը շատ ակտիվ էր գործում, բայց մրցակցի դարպասին ուղղված բազում հարվածները գոլերի չէին վերածվում։

Այդ ընթացքում մի քանի անգամ մրցակիցն էլ հայտնվեց մեր կիսադաշտում, բայց դրանք այնքան էլ լուրջ գրոհներ չէին, և հաշիվը դրանցից հետո ևս չբացվեց։

42-րդ րոպեին մրցակցի խաղացողը կանոնները խախտեց Հենրիխ Մխիթարյանի դեմ պայքարում։ Նշանակված տուգանային հարվածն իրացնելու մոտեցավ Տիգրան Բարսեղյանը, բայց շեղ հարվածեց։ Առաջին կեսի վերջին րոպեին մրցակիցը կրկին խախտեց կանոնները Մխիթարյանի հետ պայքարում, մրցավարը VAR համակարգի օգնությանը դիմելուց հետո 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին։ Գնդակին մոտեցավ Հենրիխ Մխիթարյանն ու այն ուղարկեց մրցակցի դարպասը՝ առաջ մղելով մեր թիմին։

Հայաստանի հավաքականը ընդմիջման գնաց հաղթողի կարգավիճակով։ Երկրորդ կեսը մեր թիմը ևս ակտիվ էր սկսել, բայց մրցակցի ձեռնարկած հատուկենտ գրոհներից հետո Յուրչենկոն, որը մեն մենակ էր մնացել մրցակցի ֆուտբոլիստի դեմ, գնդակը հետ մղեց, այն հատնվեց Ֆրիկի մոտ, ապա՝ մեր դարպասում։

Հանդիպման վերջին րոպեներին մեր թիմը շարունակում էր պայքարել հաղթանակի համար, բայց գոլ խփել այդպես էլ չհաջողվեց։

Մեր հավաքականը վաստակած 11 միավորով մնաց երկրորդ տեղում, իսկ Լիխտենշտեյնն առաջին միավորը վաստակեց մրցաշարում՝ մնալով վերջինը խմբում։-0-



Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:33
07 Մարտի 2023
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում և խոստացել է «ամեն ինչ պատմել»
Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ այլևս հանդես չի գալու Հայաստանի հավաքականում
10:15
02 Մարտի 2023
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
WBA և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոնը ստացել է ՀՀ քաղաքացիություն և պատրաստ է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո
10:53
27 Փետրվարի 2023
Երեք հայ մարմնամարզիկներ նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Աշխարհի գավաթի առաջին փուլում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:45
22 Փետրվարի 2023
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
11:22
13 Փետրվարի 2023
Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը դարձել է Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր
Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Արտյոմ Ղալաչյանը մեդալ է նվաճել Եվրոպայի գավաթում
13:45
30 Հունվարի 2023
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
19:37
23 Հունվարի 2023
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
21:15
16 Հունվարի 2023
Հայ հրաձիգները հռչակվել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
Հայ հրաձիգները հռչակվել են Սլովենիայում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
10:43
16 Հունվարի 2023
Հայաստան + Արցախ. Հենրիխ Մխիթարյանի հզոր պատասխանը`«Որտեղի՞ց ես» հարցին (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը նկարել է Հայաստանի ու Արցախի քարտեզը` պատասխանելով «Որտեղի՞ց ես» հարցին. ՎԻԴԵՈ
20:27
14 Հունվարի 2023
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա. աղբյուր
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
15:48
13 Հունվարի 2023
Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները
Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները
23:09
29 Դեկտեմբերի 2022
Մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն
Մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն