Հայ ըմբիշ Արմեն Մելիքյանն`Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն (ՎԻԴԵՈ)
04.11.2019,
18:25
Հայ ըմբիշ Արմեն Մելիքյանն`Ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն:

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Մելիքյանը տարավ 4 հաղթանակ և դարձավ ոսկե մեդալակիր, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:
Եզրափակիչի ճանապարհին հայ ըմբիշը ոչ մի միավոր չտվեց մրցակիցներին, իսկ վճռորոշ գոտեմարտում 11:7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին:
Տեսանյութերում ներկայացված են Մելիքյանի բոլոր գոտեմարտերը աշխարհի Մ-23 առաջնությունում:–0–