Հայ սամբիստները 2 մեդալ են նվաճել կադետների Եվրոպայի առաջնությունում

09.12.2019, 19:40
Հայ սամբիստները 2 մեդալ են նվաճել կադետների Եվրոպայի առաջնությունում
Հայ սամբիստները 2 մեդալ են նվաճել կադետների Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ավարտվեց  Սամբոյի 2019թ. Եվրոպայի կադետների առաջնությունը, որին մասնակցեց 19 երկրի 173 մարզիկ-մարզուհի, հաղորդում է ՀՀ սամբոյի ֆեդերացիան:

Загружается новость ... "Лево"

Մրցումների առաջին օրը՝ դեկտեմբերի 7-ին, 42 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ալավերդյանն արժանացավ բրոնզե մեդալի: Դեկտեմբերի 8-ին մրցագորգ մտած մարզիկներից հաջող ելույթներ ունեցավ  55 կգ քաշային Աշիկ Անդրեյանը , ով պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում  և նվաճելով արծաթե մեդալ կանգնեց պատվո երկրորդ հարթակին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան առաջնությանը գործուղել էր 9  մարզիկի:–0–