ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կամային բարձր որակներ դրսևորեց ու պարտության մատնեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ասլանլի Կանանին։
Ինչպես հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից, առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել էին մրցակցին, բայց երկրոդ ու երրորդ ռաունդներում հայ մարզիկը փոխեց մարտավարությունն ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց ադրբեջանցուն։ Արդյունքում վստահ հաղթանակ` 5։0 հաշվով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում