ՀՖՖ-ն մտադիր է հրաժեշտի խաղ կազմակերպել Հենրիխ Մխիթարյանի համար

09.03.2022, 17:37
ՀՖՖ-ն մտադիր է հրաժեշտի խաղ կազմակերպել Հենրիխ Մխիթարյանի համար
ՀՖՖ-ն մտադիր է հրաժեշտի խաղ կազմակերպել Հենրիխ Մխիթարյանի համար

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մտադրություն ունի հրաժեշտի խաղ կազմակերպել ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՖՖ-ից հայտնել են, որ ֆեդերացիան ցանկություն ունի հրաժեշտի խաղ կազմակերպել Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի` Հենրիխ Մխիթարյանի համար, սակայն ժամկետների հետ կապված դեռևս ոչ մի հստակություն չկա:

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է ազգային ընտրանու կազմում իր մրցելույթներն ավարտելու մասին։–0–