Ես նրա մեջ տեսնում եմ իմ երիտասարդությունը, վստահ եմ՝ նրան փայլուն ապագա է սպասվում․ Մեսսին՝ «Բարսելոնայի» աստղի մասին

13.12.2024, 20:05
Մեսսին նշել է, թե որ ֆուտբոլիստի մեջ է տեսնում իր երիտասարդությունը
Ես նրա մեջ տեսնում եմ իմ երիտասարդությունը, վստահ եմ՝ նրան փայլուն ապագա է սպասվում․ Մեսսին՝ «Բարսելոնայի» աստղի մասին

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի մասին։ 

«Ինձ դուր են գալիս ներկայիս երիտասարդ խաղացողները, նրանցից շատերին մեծ ապագա է սպասվում։ Իհարկե, ես լսել եմ Լամին Յամալի մասին։ Ես նրա մեջ տեսնում եմ իմ երիտասարդությունը։

Նա պետք է հետևողականություն պահպանի, դա կախված է իրենից և այլ գործոններից: Նա արդեն լավ է հանդես գալիս, և ես վստահ եմ, որ նրան փայլուն ապագա է սպասվում»,- 37-ամյա արգենտինացու խոսքերն է մեջբերում AlbicelesteTalk-ը, հաղորդում է armsport–ը։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։