Ջորկաեֆը կայցելի Հայաստան FIFA-ի հիմնադրամի գլխավոր տնօրենի կարգավիճակով (ՖՈՏՈ)

20.09.2019, 18:37
Ջորկաեֆը կայցելի Հայաստան FIFA-ի հիմնադրամի գլխավոր տնօրենի կարգավիճակով:
Ջորկաեֆը կայցելի Հայաստան FIFA-ի հիմնադրամի գլխավոր տնօրենի կարգավիճակով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը կայցելի Հայաստան FIFA-ի հիմնադրամի գլխավոր տնօրենի կարգավիճակով։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր հայրենակից Յուրի Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն և այս կարգավիճակով հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի Հայաստան», – գրել է Նիկոլ Փաշինյանը` հրապարակելով FIFA–ի հոդվածը Ջորկաեֆի նշանակման մասին։-0-