Դավիթ Ավանեսյանը դարձել է Բռնցքամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)

20.03.2022, 13:03
Դավիթ Ավանեսյանը դարձել է Բռնցքամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն. ՎԻԴԵՈ
Դավիթ Ավանեսյանը դարձել է Բռնցքամարտի Եվրոպայի հնգակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի./Նովոստի-Արմենիա/. Լոնդոնում ռինգ դուրս եկած ռուսաստանաբնակ Դավիթ Ավանեսյանը նոկաուտի է ենթարկել ֆին մարզիկ Օսկարի Մեցին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն, հայտնել է Պյատիգորսկի ղեկավար Դմիտրի Վորոշիլովը:

Ավանեսյանը ռինգ է դուրս եկել Սերբիայի կողմից ներկայացված արտոնագրով, բռնցքամարտիկը Պյատիգորսկից է:

«Մեր Դավիթ Ավանեսյանը հինգերորդ անգամ պաշտպանել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը EBU-ի վարկածով միջին քաշային կարգում: Ավանեսյանը հաղթեց առաջին իսկ ռաունդում՝ նոկաուտի ենթարկելով Ֆինլանդիան ներկայացնող Օսկարի Մեցին», - հայտնել է Վորոշիլովն իր Տելեգրամյան ալիքում, հաղորդում է Ինտերֆաքսը:

Մենամարտը տեղի է ունեցել նախորդ գիշեր Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Ինչպես հայտնել է Պյատիգորսկի ղեկավարը, Ավանեսյանին թույլ չեն տվել հանդես գալ Ռուսաստանի անունից և Սերբիան արտոնագիր է տվել նրան:-0-