Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը 5։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն ու դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

17.09.2019, 19:19
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը 5։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն ու դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը 5։0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց ադրբեջանցուն ու դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) դուրս է եկել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունւը:

Загружается новость ... "Лево"

Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում 5:0 հաշվով առավելության հասավ ադրբեջանցի Մասուդ Յուսիֆզադայի նկատմամբ ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաև 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։ Նա հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին։

Հիշեցնենք, որ 8 բռնցքամարտիկով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում պայքարը շարունակում են նաև Արման Դարչինյանը (75 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը։–0–