Բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը մահացել է ռինգում ստացած հարվածից հետո

08.01.2022, 21:39
Բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը մահացել է ռինգում ստացած հարվածից հետո
Բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը մահացել է ռինգում ստացած հարվածից հետո
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ Արեստ Սահակյանը մահացել է այն բանից հետո, երբ 11 օր անցկացրել է կոմայի մեջ ռինգում ստացած հարվածից հետո Տոլյատիում անցկացված «Նոկաուտների արքաները» մրցաշարի ժամանակ: Այս մասին գրել է մարզիկի քույրը Instagram-ի իր էջում:

Life.ru-ի հաղորդմամաբ, մրցումների ժամանակ, որոնք անցկացվել են դեկտեմբերի 26-ին, Սահակյանը գլխի հարված է ստացել մրցակցի կողմից, ինչից հետո ընկել է կոմայի մեջ: Բժիշկներն ախտորոշել են ուղեղի այտուց և երրորդ աստիճանի կոմա, նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Արեստի հուղարկավորությունը կկազմակերպվի Երևանում:-0-