Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը` Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

06.08.2021, 10:48
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը` Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հաղորդում է ՀՀ ԿԳՄՆ–ն: 

Տոկիոյում ընթացող խաղերի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվել է ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի: 

Սա Տոկիո2020-ում Հայաստանի 4-րդ մեդալն է. ավելի վաղ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե:–0–