431.27
5.71
396.02
+2
Եղանակը Երևանում
Հայ

Բարձրակարգ մարզապալատ է լինելու Գյումրիում. Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման համար նախատեսվում է հատկացնել 5,8 մլրդ դրամ

11:25
12 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոր կառուցվող մարզադպրոցների, ինչպես նաև արդեն իսկ գործող մարզական կառույցների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ այս պահին իրականացվում են շինարարական մեծածավալ աշխատանքներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ներկայացնելով իրականացվող աշխատանքները, առանձնացնում է Շիրակի մարզկենտրոն Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծում է՝ շինարարական աշխատանքներն ընթանում են սպասվածից ավելի արագ տեմպերով. «Գյումրին մեր սպորտային մայրաքաղաքն է, ու այնտեղ մրցակցային մարզապալատ չունենալը սխալ էր և անտրամաբանական: Արթուր Ալեքսանյանն էլ մեր օրերի ամենատիտղոսակիր, ամենափառապանծ մարզիկն է, այնպես որ շատ տրամաբանական է, որ մարզապալատը պետք է կրեր հենց նրա անունը»:

Ի սկզբանե, նախատեսվում էր 4 մլրդ 700 մլն արժողությամբ մարզահամալիր կառուցել, բայց աստիճանաբար գումարն ավելացավ և այսօր արդեն մարզահամալիրի կառուցման համար 5,8 մլրդ դրամ է նախատեսվում: Այն լինելու է մի քանի մարզաձևերի կրթօջախ, բացի դրանից՝ նաև հնարավորություն է տալու տարբեր մարզաձևերից աշխարհի և Եվրոպայի առաջնություններ անցկացնելու: 2021 թվականին Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցմանը հատկացվել է շուրջ 680 մլն դրամ, 2022 թվականի հատկացումը ավելի քան 1 մլրդ դրամ է կազմում:

«Առհասարակ, ծրագրում էինք մարզահամալիրը շահագործման հանձնել 2025 թվականին, բայց քանի որ, աշխատանքներն իրականացվում են մեծ տեմպերով, կարծում եմ՝ արդեն 2024 թվականին կավարտենք: Արդյունքում կունենանք բարձրակարգ մարզապալատ, որտեղ ոչ միայն կմարզվեն մեր սաները, այլև հնարավորություն կստանանք Հայաստանում անցկացնելու տարբեր մարզաձևերի միջազգային բարձրակարգ մրցումներ»,- նշում է Կարեն Գիլոյանը:

Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրում հնարավոր կլինի մի քանի մարզաձևերով կազմակերպել մարզումներ` ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, լող, հրաձգություն, բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ:

Իրականացվող մյուս խոշոր ծրագիրը Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի կառուցումն է, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2022 թվականի ավարտին:

Շենքային պայմանների բարելավման ու նորոգման աշխատանքներ են ընթանում նաև Գյումրու թիվ 2 համալիր մարզադպրոցում:

Արտաշատի մարզադաշտում շարունակվում են աթլետիկայի վազքուղու կառուցման աշխատանքները: Միաժամանակ մշակվում է ՀՀ կառավարության որոշում` արագ հավաքվող թեթև կոնստրուկցիաներով մարզական դաշտերի շինարարարություն իրականացնելու նորմատիվներ սահմանելու մասին:

«Այս տարվա ավարտին կփորձենք մեկ մանեժ ավարտին հասցնել, չհասցնելու դեպքում այն շահագործման կհանձնենք գարնանը: Եթե մանեժն ունենա մեր ցանկալի որակը, մյուս մարզերում ևս կտեղադրվեն մեկական մանեժներ: Դրանով կլուծվեն թե՛ մեծ, թե՛ մասսայական սպորտի խնդիրները,- ասում է Կարեն Գիլոյանը և հավելում,- ամեն ինչ անում ենք, որ հնարավորինս շատ մարզադահլիճներ ունենանք, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան սպորտով զբաղվել»:

Նշենք, որ նախատեսվում է կառուցել նաև Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի անվան մարզադպրոցներ. տարածք է տրամադրվել Ռոման Ամոյանին՝ մարզադպրոց հիմնելու համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:45
30 Հունվարի 2023
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
«Արսենալի» նախկին հարձակվողը տեղափոխվել է հայկական ֆուտբոլային ակումբ
19:37
23 Հունվարի 2023
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
Պրոֆեսիոնալ ֆուտբոլում առաջին անգամ մրցավարը «սպիտակ քարտ» է ցույց տվել
21:15
16 Հունվարի 2023
Հայ հրաձիգները հռչակվել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
Հայ հրաձիգները հռչակվել են Սլովենիայում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
10:43
16 Հունվարի 2023
Հայաստան + Արցախ. Հենրիխ Մխիթարյանի հզոր պատասխանը`«Որտեղի՞ց ես» հարցին (ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը նկարել է Հայաստանի ու Արցախի քարտեզը` պատասխանելով «Որտեղի՞ց ես» հարցին. ՎԻԴԵՈ
20:27
14 Հունվարի 2023
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա. աղբյուր
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
15:48
13 Հունվարի 2023
Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները
Երևանում առաջին անգամ կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը. հաստատվել են միջոցառման ժամկետները
23:09
29 Դեկտեմբերի 2022
Մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն
Մահացել է ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն
17:00
29 Դեկտեմբերի 2022
2,5մլդ դրամ կհատկացվի ֆուտբոլի 4 դպրոց կառուցելու նպատակով
Երևան քաղաքում ֆուտբոլի դպրոցը կկառուցվի Դավիթաշեն 4-րդ թաղամասում
10:57
22 Դեկտեմբերի 2022
2022 թ.-ին հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե
2022թ.-ին հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել
22:54
21 Դեկտեմբերի 2022
Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ
Հրապարակվել են 2022թ.-ի տարվա 10 լավագույն մարզիկների անունները, նրանցից յուրաքանչյուրը կստանա 5մլն դրամ
22:32
18 Դեկտեմբերի 2022
Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի դեմ գերդրամատիկ պայքարում հռչակվեց Աշխարհի չեմպիոն
Արգենտինայի հավաքականը Ֆրանսիայի դեմ գերդրամատիկ պայքարում հռչակվեց Աշխարհի չեմպիոն
16:22
08 Դեկտեմբերի 2022
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը շախմատի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Շախմատի միջազգային մրցաշարում