ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպա լիգայի եզրափակչի` «Չելսի» – «Արսենալ» խաղից առաջ Բաքվի մարզադաշտ մտնելիս վերցրել են Sport24 լրագրող Յարոսլավ Կուլեմինի մարզաշապիկը` «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունով։
Загружается новость ... "Лево"
«Տակնուվրա արեցին ամբողջ պորտֆելն ու ասացին, որ Ադրբեջանի կառավարության պահանջների համաձայն` դրանով չի կարելի մտնել մարզադաշտ։ Ստիպեցին ջնջել տեսանյութը», – Յարոսլավի խոսքերը մեջբերում է
sport24.ru–ն։
Հիշեցնենք, որ մայիսի 21–ին հայտնի է դարձել, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներց ելնելով, չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչի` «Չելսի» – «Արսենալ» հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29–ին Բաքվում։
Նշենք, որ Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈւԵՖԱ) զգուշացրել է «Արսենալին» այն մասին, որ լոնդոնյան ակումբը խնդիրներ կունենա, եթե թիմի երկրպագուները Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչում բողոքի ակցիաներ իրականացնեն ՈւԵՖԱ-ի դեմ։ Հիշեցնենք, որ «Արսենալի» մի խումբ երկրպագուներ առաջարկել էին նրա լուսանկարով դիմակներ պատրաստել ու խաղի ընթացքում կրել դրանք: Նրանք առաջարկում էին ֆլեշմոբ իրականացնել եզրափակիչ խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին:–0–