«Արսենալը» խնդիրներ կունենա. ՈւԵՖԱ–ն զգուշացրել է «զինագործներին»

26.05.2019, 11:00
«Արսենալը» խնդիրներ կունենա. ՈւԵՖԱ–ն զգուշացրել է «զինագործներին»:
«Արսենալը» խնդիրներ կունենա. ՈւԵՖԱ–ն զգուշացրել է «զինագործներին»

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈւԵՖԱ) զգուշացրել է «Արսենալին» այն մասին, որ լոնդոնյան ակումբը խնդիրներ կունենա, եթե թիմի երկրպագուները Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչում բողոքի ակցիաներ իրականացնեն ՈւԵՖԱ-ի դեմ, հաղորդում է armsport–ը` հղում անելով Mirror-ին:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ մայիսի 21–ին հայտնի է դարձել, որ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, անվտանգության նկատառումներց ելնելով, չի մասնակցի Եվրոպա լիգայի եզրափակչի` «Չելսի» – «Արսենալ» հանդիպմանը, որը տեղի կունենա մայիսի 29–ին Բաքվում։

ՈւԵՖԱ-ում վախենում են, որ «Արսենալի» երկրպագուները, գոհ չլինելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունից, կարող են Բաքվում պաստառներ պարզել՝ ընդդեմ ՈւԵՖԱ-ի:

Այս պատճառով, ՈւԵՖԱ-ի աշխատակիցներն ուշադրությամբ կհետևեն «զինագործների» երկրպագուներին ու կֆիքսեն բողոքի ցանկացած դրսևորում՝ ակումբի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու համար:

Նշենք, որ «Արսենալի» մի խումբ երկրպագուներ առաջարկել էին նրա լուսանկարով դիմակներ պատրաստել ու խաղի ընթացքում կրել դրանք: Նրանք առաջարկում էին ֆլեշմոբ իրականացնել եզրափակիչ խաղի 7-րդ և 77-րդ րոպեներին:–0–