Այս տարի կհրատարակվի Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը
23.01.2025,
09:42
2025թ.-ին լույս կտեսնի Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Այս տարի հրատարակվելու է «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը։
Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է Newmag-ի գլխավոր տնօրեն Արտակ Ալեքսանյանը։
«Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար սպասված նորություն․ այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը։ Մխիթարյանը դեռևս Newmag-ի ամառային փառատոնի ընթացքում էր ակնարկել այս ծրագրի մասին, իսկ այս պահին գրքի վրա աշխատանքն ընթանում է ամբողջ թափով», - նշել է Ալեքսանյանը։

Նա հայտնել է, որ գիրքը միաժամանակ կթարգմանվի և կհրատարակվի մի քանի լեզուներով։ Նախաձեռնության գլխավոր գործընկերը իտալական CairaRCS MEDIA խումբն է՝ երկրի խոշորագույն մեդիա ընկերություններից մեկը, որի կազմում են ներառված մի քանի հեռուստաալիք և առաջատար պարբերականներ, ինչպիսիք են Corriere della Sera-ն և La Gazzetta dello Sport-ը։ Իտալերեն տարբերակի հետ միասին գիրքը լույս կտեսնի նաև հայերեն, որը հրատարակի Newmag-ը։