3 ծանրորդներ կներկայացնեն Հայաստանը Համաշխարհային Ունիվերսիադայում

27.06.2017, 21:08
Օգոստոսի 19-30-ը Թայփեյում կկայանա ամառային համաշխարհային Ունիվերսիադան, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։
3 ծանրորդներ կներկայացնեն Հայաստանը Համաշխարհային Ունիվերսիադայում
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 19-30-ը Թայփեյում կկայանա ամառային համաշխարհային Ունիվերսիադան, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, Ունվերսիադային հայ ծանրորդներից մասնակցելու են միայն տղամարդիկ: Ուսանողական խաղերում հանդես կգան Անդրանիկ Կարապետյանը (85 կգ քաշային կարգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: -0-