Ըմբիշներ Ջուլֆալակյանն ու Մանուկյանը նվաճեցին Ռիոյի Օլիմպիադայի ուղեգրեր, Ամոյանը դուրս մնաց պայքարից

22.04.2016, 17:42
Հունահռոմեական ոճի երկու ըմբիշներ` աշխարհի և Եվրոպային նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ քաշային կարգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին։
Ըմբիշներ Ջուլֆալակյանն ու Մանուկյանը նվաճեցին Ռիոյի Օլիմպիադայի ուղեգրեր, Ամոյանը դուրս մնաց պայքարից

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հունահռոմեական ոճի երկու ըմբիշներ` աշխարհի և Եվրոպային նախկին չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ քաշային կարգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ) Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Ջուլֆալակյանը լավագույն երրորդ տեղի համար պայքարում 6:2 հաշվով առավելության հասավ Եվրոպայի գործող չեմպիոն, գերմանացի Պասկալ Էյսելի նկատմամբ:

85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մրցաշարի եզրափակչում 4:5 հաշվով պարտվեց Բելառուսը ներկայացնող Ջավիդ Համզադովին և դարձավ արծաթե մեդալակիր:

 - рис.1

Հայաստանը ներկայացնող Ռոման Ամոյանը (59 կգ) մեկնարկային գոտեմարտում զիջեց իրանցի Համիդ Սուրյանին և դուրս մնաց պայքարից։

130 կգ քաշային Էդգար Խաչատրյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց հնդիկ մրցակիցն, այնուհետև պարտվեց Բելառուսը ներկայացնող Յոսեբ Չուգոշվիլիին: 

Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում նախօրեին մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանիշային երկրորդ մրցաշարը:

Այս մրցաշարում ուղեգիր են նվաճում ինչպես եզրափակչի մասնակցիները, այնպես էլ լավագույն երրորդ տեղ զբաղեցրած ըմբիշները:–0–