414.33
4.75
386.75
+18
Եղանակը Երևանում
Հայ

Օլիմպիական փոխչեմպիոնները՝ 31-րդ Օլիմպիական խաղերի մասին

12:35
04 Սեպտեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոններ, ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել են Օլիմպիական խաղերի մասին:

Սիմոն Մարտիրոսյանը, մասնավորապես, նշել է, որ շատ հպարտ է և ուրախ, կարողացել է առաջինը մեդալ նվաճել Հայաստանի համար:

«Ընտանիքիս անդամները շատ ուրախ էին, ինչը բնական է: Իսկ ահա Էջմիածնում ես արժանացա «Էջմիածնի բարեկամ» մեդալին: Օլիմպիական խաղերում իհարկե կարող էի և պետք է բարձրացնեի վերջին մոտեցումս, բայց ես գոհ եմ իմ այս արդյունքից», –նշել է Մարտիրոսյանը։

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր>>

Նա նաև ավելացրել է, որ մեծ ակնկալիքներ ունի արդեն Տոկիո-2020-ից։

«Եթե Աստծո կամքով ամեն ինչ լավ լինի և վնասվածքներ չստանանք, ապա այնտեղ ևս մեդալներ ենք ունենալու», – ընդգծել է Մարտիրոսյանը։

Գոռ Մինասյանն իր հերթին նշել է, որ մեծ տպավորութուններով է վերադարձել Օլիմպիական խաղերից, քանի որ շատ երկար է պատրաստվել Խաղերին:

«Կարծում եմ բոլորի հույսերն արդարացրեցինք: Ամբողջ աշխարհը տեսավ, որ Հայաստանի պես փոքր երկրի մարզիկները ինչի են ունակ: Մեկ ոսկի և երեք արծաթ մեդալ նվաճելով՝ Հայաստանը մեծ նվաճում ունեցավ», – նշել է Մինասյանը։

Ծանրորդ Գոռ Մինասյանը բերեց Հայաստանին երրորդ օլիմպիական արծաթը>>

Նա նաև ավելացրել է, որ Պարոն Ծառուկյանի կողմից տրված տունը նվեր չէ։

«Դա իմ աշխատանքի արդյունքն է: Ես այդ տունը ստացել եմ Օլիմպիական խաղերում գրանցած իմ արդյունքի համար: Քիչ բան չեմ արել մեր երկրի համար և արժանի էի դրան: Մենք միայն շնորհակալ ենք Պարոն Ծառուկյանին, որ գնահատում է կատարած աշխատանքը», – նշել է Մինասյանն ու ավելացրել, որ այս խաղերում իրեն հաջողվել է անձնական ռեկորդներ գրանցել:

«Կարծում եմ առավելագույնն էր, որ կարող էի անել: Արդեն սկսել ենք մարզումները և հիմա ավելի պարտավորված ենք մարզվում Տոկիո-2020-ի համար», – եզրափակել է Մինասյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Հունիսի 2023
Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
Լիոնել Մեսսին պատրաստ է «Բարսելոնայում» խաղալ անվճար
12:12
05 Հունիսի 2023
Ժամանակն է հրաժեշտ տալ. Զլատան Իբրահիմովիչը հայտարարեց կարիերան ավարտելու մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Միլանի» 41-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:30
24 Մայիսի 2023
Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Իտալիայի գավաթի եզրափակիչը
14:14
12 Մայիսի 2023
ՈւԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
ՈւԵՖԱ-ն, հնարավոր է, Ստամբուլից տեղափոխի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
11:32
11 Մայիսի 2023
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
23:52
10 Մայիսի 2023
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ «Միլան» - «Ինտեր» խաղում (ՎԻԴԵՈ)
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ  «Միլան» - «Ինտեր» խաղում. ՎԻԴԵՈ
15:00
10 Մայիսի 2023
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը 5։0 հաշվով հաղթեց Կոլումբիայի ներկայացուցչին և դուրս եկավ կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ
12:52
02 Մայիսի 2023
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
Հայտնի է, թե որ երկրում կարիերան կշարունակի բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը
11:16
25 Ապրիլի 2023
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
Երևանում այսօր մեկնարկում է Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը
22:40
23 Ապրիլի 2023
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հռչակվել է ըմբշամարտի Եվրոպայի վեցակի չեմպիոն
21:23
21 Ապրիլի 2023
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։1 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց թուրք ըմբիշին և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ
23:34
19 Ապրիլի 2023
Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր