«Ռեալ Սոլթ Լեյքի» մարզիչ. Հուսով եմ, որ շուտով Մովսիսյանը կմիանա մեզ

13.01.2016, 15:18
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը հաստատել է, որ Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ իրենց թիմ, հաղորդում է championat.com-ը :
«Ռեալ Սոլթ Լեյքի» մարզիչ. Հուսով եմ, որ շուտով Մովսիսյանը կմիանա մեզ
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը հաստատել է, որ Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ իրենց թիմ, հաղորդում է championat.com-ը :

Հիշեցնենք, որ Մովսիսյանն «Ռեալ Սոլթ Լեյքում» հանդես է եկել մինչև 2010 թվականը: «Այսպես ասեմ. ծուխն առանց կրակ չի լինում: Բանակցություններ ենք վարում ու հույս ունենք, որ շուտով կկարողանանք պաշտոնապես հայտարարել տրանսֆերի մասին, թեպետ չարժե իրադարձություններից առաջ ընկնել: Դա հզոր և արագավազ հարձակվող է, որը կարող է ազատ գոտի ներխուժել և գոլ խփել: Նա կարող է ցանկացած դիրքում խաղալ, սակայն հիմնականում ես նրան տեսնում եմ կենտրոնական հարձակվողի դիրքում», ասել է Կասարը: -0-