«Ճանապարհ դեպի Ռիո». լողորդ Մոնիկա Վասիլյան
19.07.2016,
16:04
Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից առաջ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակում է «Ճանապարհ դեպի Ռիո» նախագիծը, որի շրջանակում ներկայացնում է օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիականների լուսանկարները։
Նախագծի հաջորդ հերոսը լողորդ Մոնիկա Վասիլյանն է: Նա ծնվել է 1995 թվականին մայրաքաղաք Երևանում: Լողով զբաղվում է 3 տարեկանից: Վասիլյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է: Հայ լողորդներն այս Օլիմպիական խաղերին մասնակցում են «Սպիտակ քարտի» միջոցով:

Նկարահանումների ընթացքում Մոնիկան առանձնացավ անկեղծությամբ և իր համեստությամբ: Լողի մասին խոսելիս՝ Վասիլյանը շեշտեց, որ շատ է սիրում ջուրը:

-Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Իրականում ինձ հաջողություն է բերում տատիկս, ով իմ մրցաշարերին միշտ ներկա է եղել: Բայց նաև ունեմ փոքրիկ արջուկ, որը ամենուր հետս է:
-Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Մայրիկիս, տատիկիս և ընկերներիս: Ցավոք, հայրս ամիսներ առաջ մահացավ, բայց ես կցանկանայի նրան էլ այնտեղ տեսնել:
-Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Հաջողություն, իհարկե երազանք և աշխատանք:
-Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Բոլորի;
-Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Ուրախ և անմոռանալի: -0-