421.76
4.23
395.76
+8
Եղանակը Երևանում
Հայ

Հայ սամբիստները Եվրոպայի առաջնությունից վերադարձել են ութ մեդալով

17:42
16 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մարզիկները մայիսի 12-ից 16-ը ՌԴ Կազան քաղաքում կազմակերպված Սամբոյի Եվրոպայի առաջնությանը նվաճել են 8 մեդալ, հաղորդում է Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցումային առաջին իսկ օրը 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը (ք. Վանաձոր), գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, եզրափակիչ պայքարում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Վալերի Սորոնկովին՝ արժանանալով արծաթե մեդալի:

90 կգ քաշային կարգում հանդես եկող Էդիկ Պետրոսյանը (ք. Սպիտակ) նվաճեց բրոնզե, իսկ մարտական սամբոյի 57 կգ քաշային կարգում Մխիթար Մխիթարյանը (ք. Սպիտակ) 3-րդ տեղի համար պայքարում հաղթելով ուկրաինացի մարզիկ Բոգդան Բաբեբկոյին՝ նվաճեց բրոնզե մեդալ:

Մրցումային երկրորդ օրը ևս հաջող էր Հայաստանի հավաքականի համար: Հայ մարզիկներից երեքին հաջողվել է նվաճել 3 բրոնզե մեդալներ՝ Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, ք. Գյումրի) և Արսեն Ղազարյանը, (74 կգ, ք. Վանաձոր) լավ անցակացնելով գոտեմարտերը, 3-րդ տեղի համար պայքարում արժանացան բրոնզե պարգևների, իսկ մարտական սամբոյի 62 կգ քաշային կարգում հանդես եկով Վահան Նիկոլայանը (ք. Աբովյան), փայլուն հաղթանակ տանելով 3-րդ տեղի համար պայքարում, արժանացավ բրոնզե մեդալի:

Մարտական սամբոյում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը (52 կգ, ք. Գյումրի), եզրափակիչ պայքարում հաղթելով հայազգի Ռուսասատանը ներկայացնող Արտուշ Արսյանին նվաճեց ոսկե մեդալ՝ հռչակվելով 2016 թ. Եվրոպայի չեմպիոն, իսկ 68 կգ քաշային կարգում Վաչիկ Վարդանյանը (ք. Եղվարդ)՝ եզրափակչում զիջելով ռուս մարզիկ Ռուսլան Հասանխանովին, արժանացան արծաթե պարգևների:

Մրցումային վերջին օրը երկու հայ մարզիկներին կրկին անգամ հաջողվեց հաջողության հասնել և նվաճել ևս երկու մեդալ: Մարտական սամբոյում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը (52 կգ, ք. Գյումրի) եզրափակիչ պայքարում պարտվեց հայազգի Ռուսասատանը ներկայացնող Արտուշ Արսյանին, իսկ 68 կգ քաշային կարգում Վաչիկ Վարդանյանը (ք. Եղվարդ), եզրափակչում զիջելով ռուս մարզիկ Ռուսլան Հասանխանովին, արժանացան արծաթե պարգևների:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը ընդհանուր առմամբ նվաճել է ութ մեդալ` 1 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Ապրիլի 2024
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը՝ Ռիո դե Ժանեյրոյի վարկանիշային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար
14:52
11 Ապրիլի 2024
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր (ՎԻԴԵՈ)
Գերծանր քաշային հայ ծանրորդ Վարազդատ Լալայանը ոսկե մեդալ է նվաճել Թաիլանդում ավարտին մոտեցող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում. ՎԻԴԵՈ
10:00
10 Ապրիլի 2024
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
Առաջին հաղթանակը 13 տարվա ընթացքում․ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը հաղթել է Բուլղարիային Եվրո 2025–ի որակավորման փուլում
13:34
05 Ապրիլի 2024
116,6 մլն դրամ կհատկացվի ՈւԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի համար․ այն կկազմակերպվի Երևանում
Գումարը կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին
11:02
05 Ապրիլի 2024
Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում
Աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը՝ Juventus–ը ֆուտբոլային ակումբ է բացում Հայաստանում

13:23
02 Ապրիլի 2024
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի (ՖՈՏՈ)
Հենրիխ Մխիթարյանը խաղից հետո իր մարզաշապիկը նվիրել է հայ երկրպագուի․ ՖՈՏՈ
16:11
29 Մարտի 2024
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում
14:12
15 Մարտի 2024
Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը չի միանա ազգային հավաքականին
13:00
07 Մարտի 2024
Երևանում առաջին անգամ կանցկացվի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆուտզալի եզրափակիչը
Երևանում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլում կհանդիպեն իսպանական «Բարսելոնան», «Մալյորկա Պալման», ինչպես նաև պորտուգալական «Բենֆիկան» և «Սպորտինգը»
10:42
05 Մարտի 2024
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
Հայաստանը հրաձգության Եվրոպայի առաջնությունը հյուրընկալելու հայտ է ներկայացրել
19:37
27 Փետրվարի 2024
Ոսկե մեդալ՝ կարատեի WKF Youth League պաշտոնական մրցաշարից (ՖՈՏՈ)
Կատա մրցաձևի աղջիկների պայքարում Հայաստանն առաջին անգամ է ոսկե մեդալ նվաճում WKF պաշտոնական մրցաշարում․ ՖՈՏՈ