Հայ պատանի ըմբիշները 3 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը

20.07.2016, 13:53
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Հայ պատանի ըմբիշները 3 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը
ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:

Մրցումային առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:

Հայաստանի հավաքականի անդամներ Առաքել Մովսեսյանը (42 կգ) և Մհեր Մարկոսյանը (85 կգ) դարձել են մրցաշարի բրոնզե մեդալակիրներ, իսկ Վազգեն Թևանյանը (58 կգ) եզրափակչում պարտվել է ռուս Ալի Շերիևին և բավարարվել արծաթե մեդալով, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։ 

Բրոնզե մեդալին մոտ էր նաև 50 կգ քաշային Հարություն Մանուկյանը, ով համառ պայքարում 1:2 հաշվով զիջեց ադրբեջանցի մրցակցին:

Հուլիսի 20-ին մրցագորգ են դուրս գալու 46 կգ, 54 կգ, 63 կգ, 76 կգ և 100 կգ քաշային կարգ ունեցող ըմբիշները:–0–