Գեղարդ Մուսասին նոկաուտի է ենթարկել մրցակցին և հաղթել «Bellator 206»-ի մրցաշարում (ՎԻԴԵՈ)
12:05
01 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հոլանդիան ներկայացնող խառը մենամարտերի հայ մարզիկ Գեղարդ Մուսասին «Bellator 206»-ի մրցաշարի երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել կանադացի Ռորի Մակդոնալդին։ Նշվում է, որ Մուսասին քաշային կարգում արդեն չեմպիոն է ու մրցում էր տիտղոսը պաշտպանելու համար:
Խառը մենամարտերի «Bellator 206»-ի մրցաշարը կայացել է Սան-Խոսեում:
Մենամարտից հետո Մուսասին հայտարարել է, որ մրցակիցը ոչինչով չի զարմացրել իրեն, և նա հաղթել է, քանի որ ավելի արագ է գործել։–0–
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար