Բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը հաղթանակներ են տոնել. վարկանիշային մրցաշար

12.04.2016, 19:03
Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ Բաչկովն առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ:
Բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը հաղթանակներ են տոնել. վարկանիշային մրցաշար

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 49 կգ քաշային Արթուր ՀովհանՆիսյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը դուրս են եկել քառորդ եզրափակիչ, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Հովհաննիսյանը հաղթել է բուլղարացի Տինկո Բանաբակովին, իսկ Բաչկովն առավելության է հասել իտալացի Վիչենցո Արեչայի նկատմամբ:

Քառորդ եզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 13-ին:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը նույնպես հաղթանակ է տոնել` առավելության հասնելով լեհ Յոժվիկ Մաչելայի նկատմամբ:–0–