Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն առաջին հաղթանակն է տոնել Օլիմպիական խաղերում

08.08.2016, 11:50
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտավ բռնքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ)։
Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն առաջին հաղթանակն է տոնել Օլիմպիական խաղերում

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտավ բռնքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ)։

Մարգարյանի առաջին մրցակիցը Ֆիջիի ներկայացուցիչ Հիլլ Վիսթոնն էր, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը։

Երեք ռաունդներից հետո Մարգարյանը հաղթեց 3-0 հաշվով։

Հաջորդ մենամարտը հայ բռնցքամարտիկը կանցկացնի կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ։

Վլադիմիր Մարգարյանը ՀԱՕԿ–ին տված հարցազրույցում նշել է, որ ուրախ է հաղթանակի համար, սակայն մենամարտի ընթացքից գոհ չէ։

«Լարվածությունը շատ մեծ էր, քանի որ մեկնարկային մենամարտն էր։ Բայց այս մրցակիցս այդքան էլ բարձր որակներ չուներ։ Հաջորդ մրցակիցս Օլիմպիական չեմպիոն է, և ես միայն հպարտ եմ նրա հետ մրցելու համար։ Ամեն ինչ անելու եմ հաղթելու համար», – նշել է Մարգարյանը։ –0–