Բռնցքամարտիկ Արտյոմ Դալլաքյանը նոկաուտով պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (ՎԻԴԵՈ)
12:35
17 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայում բնակվող հայազգի Արտյոմ Դալլաքյանը պաշտպանել է գերթեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հաղորդում է pravda.com.ua կայքը։
Կիևում շաբաթ օրը տեղի ունեցած մենամարտում Դալլաքյանը 6–րդ ռաունդում նոկաուտով հաղթել է Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Գրեգորիո Լեբրոնին։ Արդեն երկրորդ ռաունդում Դալլաքյանն աջ ձեռքի հարվածով նոկդաունի է ենթարկել մրցակցին։
6–րդ ռաունդում դոմինիկացին ենթարկվել է 3–րդ նոկդաունի, և մրցավարը դադարեցրել է մենամարտը, չնայած Լեբրոնը ոտքի վրա է եղել և պատրաստ շարունակել մենամարտը։
Դալլաքյանի համար սա WBA վարկածով չեմպիոնական տիտղոսի երկրորդ պաշտպանությունն է։–0–