ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Աթլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, Ռիո Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող, հաղորդում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Աղասյանը 16 մետր 49 սմ արդյունքով տղամարդկանց պայքարում զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Երկրորդ և երրորդ տեղերում Իսրայելի և Բուլղարիայի աթլետներն են: Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Երվանդ Մկրտչյանը 3000 մետր վազքում գրավել է երկրորդ տեղը՝ 8 րոպե 20.09 վրկ. արդյունքով: 1500 մետր վազքում Երվանդ Մկրտչյանին հաջողվել է Հայաստանի նոր ռեկորդ սահմանել: Հայ աթլետը տարածությունը հաղթահարել է 3 րոպե 50.41 վայրկյանում: –0–