Երևանում ընթանում է FAF–ի ֆուտբոլային երկրպագուների քայլերթը

25.03.2016, 18:05
First Aremnian Front–ի անդամները Երևանում քայլերթով շարժվում է դեպի Հանրապետական մարզադաշտ, որտեղ մեկ ժամ անց պետք է սկսվի Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպումը։
Երևանում ընթանում է FAF–ի ֆուտբոլային երկրպագուների քայլերթը
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ֆուտբոլային երկրպագուների ֆան–ակումի` First Aremnian Front–ի(FAF) անդամները Երևանում քայլերթով շարժվում է դեպի Հանրապետական մարզադաշտ, որտեղ մեկ ժամ անց պետք է սկսվի Հայաստան–Բելառուս ընկերական հանդիպումը։

«Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակցի հաղորդմամբ` ակցիային մասնակցում են մի քանի տասնյակ ֆուտբոլային երկրպագուներ։

Կազմակերպիչները նշում են, որ սա Հայաստանի հավաքականի յուրաքանչյուր խաղից առաջ անցկացվող հերթական, ավանդական քայլերթ է։

Սակայն նրանք մտավախություն ունեն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով երկրպագուներին ընդհանրապես չեն թողնի մարզադաշտ։ Միաժամանակ մասնակիցներից ոմանք պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը։

FAF–ի և Ֆուտբոլի ֆեդերացիայի միջև կոնֆլիկտն արդեն մի քանի ամիս է տևում։ Երկրպագուները պահանջում են, որպեսզի նշանավկի հավաքականի կոմպետենտ մարզիչ։

Նրանք նաև կոչ են անում հավաքական հրավիրել լավ մարզավիճակում գտնվող ֆուտբոլիստների, որոնց տարբեր պատճառներով չեն հրավիրում հավաքական։ Երրորդ պահանջը տոմսերի գների նվազումն է։–0–