Երևանում բացվել է FIFA–ի պաշտոնական ֆան–գոտին. ժամանակացույց (ՖՈՏՈ)

06.07.2018, 17:20
Ուրբաթ Երևանի Ազատության հրապարակում կայացել է FIFA–ի ֆան–գոտու պաշտոնական բացումը։
Երևանում բացվել է FIFA–ի պաշտոնական ֆան–գոտին. ժամանակացույց (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի Արմենիա/. Ուրբաթ Երևանի Ազատության հրապարակում կայացել է FIFA–ի ֆան–գոտու պաշտոնական բացումը։

Ֆան–գոտին կգործի հուլիսի 6–ից 8–ը։ Միջոցառման շրջանակում մարզասերներն Ազատության հրապարակում կկարողանան դիտել Աշխարհի առաջնության ¼ եզրափակիչը մեծ էկրանի վրա, իսկ խաղերը տեղում կմեկնաբանեն ռուս մարզական մեկնաբաներ Միխայիլ Պոլենովը, Ռոման Գուցայտը, Կոնստանտին Գենիչն ու Եվգենի Լովչևը։

Հուլիսի 6–ի ֆան–գոտու միջոցառումների ժամանակացույցը.

 - рис.1


15:00 – բացման արարողություն

16:10 – թենիս-բոլի Հայաստանի առաջնություն

18:00 – Մունդիալ-2018 1/4 եզրափակիչ. Ուրուգվայ-Ֆրանսիա խաղի դիտում (մեկնաբաններ` Միխայիլ Պոլենով ու Ռոման Գուցայտ)

20:30 – Վերա Բրեժնևայի համերգը

22:00 – Մունդիալ-2018 1/4 եզրափակիչ. Բրազիլիա – Բելգիա խաղի դիտում (մեկնաբաններ` Միխայիլ Պոլենով, Ռոման Գուցայտ)


Հուլիսի 7

  - рис.2

11:00 – բացման արարողություն

12:00 – բարպետության դաս Ալեքսանդր Ֆիլիմոնովի հետ

13:00 – ֆրիսթայլերների վարպետության դաս

15:30 – վարպետության դաս Ռոման Բերեզովսկու և Ֆիլիմոնովի կողմից

18:00 – Մունդիալ-2018 1/4 եզրափակիչ. Շվեդիա-Անգլիա խաղի դիտում (մեկնաբաններ` Կոնստանտին Գենիչ ու Եվգենի Լովչև)

21:00 – թենիս-բոլ՝ լեգենդների հետ

22:00 – Մունդիալ-2018 1/4 եզրափակիչ. Ռուսաստան-Խորվաթիա խաղի դիտում (մեկնաբաններ` Կոնստանտին Գենիչ և Եվգենի Լովչև)

 

Հուլիսի 8

 - рис.3

15:00 – բացման արարողություն

15:30 – ֆրիսթայլերների վարպետության դաս

19:00 – Արամ MP3-ի համերգ

20:00 – լեգենդների խաղ

  - рис.4

Հուլիսի 8–ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կանցկացվի համաշխարհային ֆուտբոլի լեգենդների խաղը Եվրոպայի և Լատինական Ամերիկայի հավաքականների միջև։–0–

Լուսանկարները` «Նովոստի–Արմենիա»–ի