Սարգսյանը վստահ է, որ հաջորդ Օլիմպիական խաղերին Հայաստանը շատ ավելի մեծ հաջողություններ կունենա
19.09.2016,
11:53
Հաջորդ օլիմպիադաներում Հայաստանն ունենալու է շատ ավելի մեծ հաջողություններ, նախօրեին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հաջորդ օլիմպիադաներում Հայաստանն ունենալու է շատ ավելի մեծ հաջողություններ, նախօրեին ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` 31-րդ ամառային օլիմպիական խաղերում մեդալների արժանացած Հայաստանի մարզիկների, նրանց մարզիչների մեծարման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, երկրի նախագահը մեդալակիրներին հանձնել է պետական բարձր պարգևներ, շնորհավորել Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում հաջող հանդես գալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Ռիոյում՝ համաշխարհային սպորտի այդ մեծ ստուգատեսում, մեր երկրի պատիվը և դրոշը բարձր պահելու համար:
Հանդիսավոր արարողության ժամանակ երկրի նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով պարգևատրել է հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին, ինչպես նաև ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին:

«Շատ ուրախ ենք, որ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստան բերվեց օլիմպիական ոսկին: Համոզված եմ, որ ոչ միայն մենք, այլ նաև Արթուր Ալեքսանյանի մրցակիցները տեսան իրենց գերազանցող մարզիկին, ոչ միայն մրցակիցները, այլ նաև մրցավարները և բոլոր երկրպագուները: Շատ շնորհակալ ենք, Արթու՛ր», - ասել է Սարգսյանը:

Ալեքսանյանի ոսկին դարձավ երկրորդը անկախ Հայաստանի պատմության մեջ: Առաջին օլիմպիական «ոսկին» անկախ Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են ուղիղ 20 տարի առաջ` Ատլանտայի ամառային օլիմպիական խաղերին: Այդ ժամանակ չեմիպոն է դարձել ըմբիշ Արմեն Նազարյանը:
Սարգսյանը պարգևատրել է Պատվո շքանշանով Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, իսկ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Հովհաննես Սոֆոյանը, Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան դպրոցի մարզիչ Հակոբ Փիլոսյանը, Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 1 մարզադպրոցի ծանրամարտի մարզիչ Աշոտ Փիլոսյանը պարգևատրվել են Երախտագիտության մեդալով: Գյումրիի՝ Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը, Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանը պարգևատրվել են Մովսես Խորենացու մեդալով:

Նախագահը նշել է, որ Ռիո դե Ժանեյրոյում երկրպագուները ականատես են եղել ոչ միայն մեդալների, այլ նաև` մեծ ներուժի:
«Իսկ դա նշանակում է, որ հաջորդ օլիմպիադաներում ունենալու ենք շատ ավելի մեծ հաջողություններ: Եվ շատ կարևոր է, որ մեր ավանդական մարզաձևերից, նկատի ունեմ՝ ըմբշամարտը, ծանրամարտը, այս մարզաձևերից զատ, մենք տեսանք այլ մարզաձևերում ևս շատ մեծ արդյունքների հասնելու հնարավորություններ, օրինակ, մարմնամարզության ոլորտում: Սա չափազանց կարևոր է», - ասել է Սարգսյանը:
Նախագահը նշել է, որ մեդալներից բացի, եղել են նաև ցավալի դիպվածներ, նաև` անարդարություն: Բայց, ինչպես ահյտնի է, ընդհանրապես աշխարհը և մասնավորապես, մարզաշխարհը զերծ չէ անարդարությունից:
Ռիոյի Օլիմպիադայում հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը չկարողացավ նվաճել օլիմպիական «ոսկին» կանխակալ մրցավարության պատճառով։
«Անարդարության դեմ պայքարելու միակ ձևը քրտնաջան աշխատանքն է, հաստատակամությունն է և համոզմունքը, որ հետագա մրցություններում հասնելու ենք հաջողության: Եվ ես վստահ եմ, որ ոչ միայն գալիք առաջնություններում՝ Եվրոպայի և աշխարհի, Միհրանը կարողանալու է հաջողության հասնել: Վստահ եմ, որ Տոկիոյում Միհրանը դառնալու է չեմպիոն, միայն թե պետք է շարունակել և ցույց տալ բոլորին, որ դու ունես կամային բարձր որակներ», - ասել է Սարգսյանը:
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր մարզաձևերի ֆեդերացիաների նախագահներին և մարզիչներին, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աջակցում են սպորտին, ովքեր սեփական միջոցներից հնարավորություն են ընձեռում մեր մարզիկներին՝ ոչ միայն նորմալ մարզվել, այլ նաև արժանապատիվ ապրել: Վստահ եմ, գնալով այս աջակցությունը ավելանալու է: Ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել մեր մարզիկների ծնողներին, նրանց քույրերին և եղբայրներին, այն միջավայրին, որ ծնել ու դաստիարակել է հերոս: Իրոք, մեր մարզիկները հերոսներ են, և մենք այսպես պետք է առաջ շարժվենք: Առաջ շարժվենք՝ ի փառս Հայաստանի Հանրապետության», - ասել է Սարգսյանը:
Հայաստանը Ռիոյի Օլիմպիադայում ներկայացրել են ռեկորդային թվով մասնակիցներ` 33 մարզիկ 8 մարզաձևերում։ Հայկական հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց չորս մեդալ` մեկ ոսկե և երեք արծաթե` մեդալային հաշվարկում զբաղեցնելով 42–րդ տեղը 206 մասնակից երկրների շրջանում։ -0-