Օզբիլիսն ու Մովսիսյանը չեն խաղա «Կրասնոդարի» հետ խաղում. Ալենիչև

20.11.2015, 19:50
Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ու հարձակվող Յուրա Մովսիսյանը չեն խաղա «Կրասնոդարի» հետ խաղում։
Օզբիլիսն ու Մովսիսյանը չեն խաղա «Կրասնոդարի» հետ խաղում. Ալենիչև

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն ու հարձակվող Յուրա Մովսիսյանը չեն խաղա Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 16–րդ տուրի շրջանակում նախատեսված «Կրասնոդարի» հետ խաղում, հայտարարել է «Սպարտակ» ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը։ 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Օզբիլիսն ու Մովսիսյանն ուրբաթ մարզվել են անհատական ծրագրով։ «Կրասնոդարի» հետ խաղը տեղի կունենա կիրակի Մոսկվայում։

«Բացառված է, որ Օզբիլիսն ու Մովսիսյանը խաղան «Կրասնոդարի» հետ խաղում», – լրագրողներին ասել է Ալենիչևը։

  - рис.1

«Հավաքականներում հանդես եկող ֆուտբոլիստները լավ վիճակում են։ Իհարկե, Ռոմուլոն գերացանզ վիճակում չէ, սակայն լավ մարզավիճակում է և պատրաստվում է խաղալ «Կրասնոդարի» հետ», – ավելացրել է մարզիչը։–0–