«Օլիմպիակոսը» Ջանլուիջի Բուֆոնին հատուկ մրցանակ է հանձնել (ՖՈՏՈ)
06.12.2017,
13:24
Նախօրեին «Յուվենտուսն» արտագնա խաղում ուժերը չափում էր «Օլիմպիակոսի» հետ։
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Օլիմպիակոսի» հետ արտագնա հանդիպումից առաջ հատուկ մրցանակ է ստացել կարիերայի ձեռքբերումների համար, հաղորդում է armsport–ը։
39-ամյա ֆուտբոլիստին մրցանակ է հանձնել հունական ակումբի փոխնախագահ Սավաս Թեոդորիդիսը:
«Երբ քեզ գովում են թիմակիցները, դա ձեռքբերում է: Եթե քեզ մրցանակ է հանձնում մրցակիցը, դա մեծ պատիվ է: Շնորհակալություն իմ բոլոր հույն երկրպագուներին»,- գրել է Բուֆոնը Twitter–յան իր էջում:–0–
Η βράβευση του Τζιανλουίτζι Μπουφόν! / @gianluigibuffon's award ceremony!#olympiacos #UCL #OLYJUVE #legend #MiaGro8ia @juventusfc @ChampionsLeague pic.twitter.com/yjHKa6WEPJ
— Olympiacos FC (@olympiacos_org) 5 декабря 2017 г.

