Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդն» ընտրելու համար խոշոր բոնուս կստանա
04.07.2016,
14:34
Ներկայացվել են Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի մանրամասները:
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանական «Bild» պարբերականը ներկայացրել է Հայաստանի հավաքականի 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մանրամասները:
Գերմանական լրագրողների տվյալներով, «Բորուսիան» Մխիթարյանի տրանսֆերի համար կստանա 42 միլիոն եվրո, իսկ հայ ֆուտբոլիստը կկնքի չորս տարվա պայմանագիր: Նրա աշխատավարձը Մանչեսթերում կկազմի տարեկան 12.5 մլն եվրո: Բացի այդ, Հենրիխը 8 մլն եվրո բոնուս կստանա «Յունայթեդն» ընտրելու համար:
Այսպիսով, Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» համար կարժենա 100 մլն եվրո, հաղորդում է armsport.am-ը: -0-