Մխիթարյանը կխաղա պատմական խաղում

03.08.2016, 20:01
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կխաղա պատմական խաղում։
Մխիթարյանը կխաղա պատմական խաղում
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիայի հավաքականի ավագ Ուեյն Ռունիի պատվին կազմակերպվող «Մանչեսթեր Յունայթեդ»–«Էվերթոն» հանդիպումը կդառնա պատմության ընթացքում առաջինը, որը կհեռարձակվի Facebook–ի ուղիղ եթերում, հաղորդում է manutd.ru–ն` հղում անելով BBC Sport–ին։

Հանդիպմանը կմասնակցի նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հանդիպումը կարող է դիտել 1,7 մլրդ օգտատեր, ովքեր օգտվում են Facebook–ից։ Հանդիպումը դիտելու համար պարզապես հարկավոր է բաժանորդագրվել Facebook–ում «Մանչեսթեր Յունայթեդի» էջին կամ Ուեյն Ռունիի անձնական էջին։

Ռունին հուսով է, որ խաղի հեռարձակումը կօգնի լրացուցիչ միջոցներ հավաքել, որոնք կփոխանցվեն չորս բարեգործական հիմնադրամների։ «Ուրախ եմ, որ իմ պատվին կազմակերպվող խաղը կհեռարձակվի ողջ աշխարհում։ Հուսով եմ, որ դա ուշադրություն կգրավի և կօգնի հավաքել լրացուցիչ գումար», – նշել է նա։

Հանդիպումը կմեկնարկի չորեքշաբթի ժամը 23։00–ին։ –0–