«Մանչեսթեր Յունայթեդը» ամենաշատն է գումար ծախսել ներկա կազմի վրա

04.10.2016, 15:40
«Կարմիր սատանաների» ցուցանիշը ռեկորդային է համաշխարհային ֆուտբոլում:
«Մանչեսթեր Յունայթեդը» ամենաշատն է գումար ծախսել ներկա կազմի վրա

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «CIES Football Observatory» գործակալությունը  ուսումնասիրել է, թե որքան գումար են ծախսել առաջատար եվրոպական ակումբները՝ ներկա կազմը ձևավորելու համար, գրում է armsport–ը։

Եվրոպական առաջատար 5 առաջնություններում ամենամեծ տրանսֆերային ծախս կատարած թիմը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն է» (718 միլիոն եվրո):

«Կարմիր սատանաների» ցուցանիշը ռեկորդային է համաշխարհային ֆուտբոլում:

Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է՝634 միլիոն եվրոյով, իսկ երրորդը՝ «Մանչեսթեր Սիթին» (611 միլիոն):–0–