Մադրիդի «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ ունի

12.06.2018, 19:47
Մադրիդի «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ ունի:
Մադրիդի «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ ունի
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Մադրիդի «Ռեալը» հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը:

Загружается новость ... "Лево"

ԱԱ-2018-ի ավարտից հետո «արքայական» ակումբը կմարզի Խուլեն Լոպետեգին, հաղորդում է armsport–ը` հղում անելով ակումբի պաշտոնական կայքին։

Պայմանագիրը կկնքվի 3 տարով: Լոպետեգին փոխարինել է Զինեդին Զիդանին, ով Չեմպիոնների լիգայի երրորդ անընդմեջ հաղթանակից հետո լքեց ակումբը:

Իսպանացի մասնագետը 2016 թվականից գլխավորում է Իսպանիայի հավաքականը: Տարբեր տարիներին նա աշխատել է «Պորտուում», «Ռայո Վալեկանոյում» և Մադրիդի «Ռեալի» պատանեկան տարբեր թիմերում:-0-