Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որոնք են «Մանչեսթեր Յունայթեդում» իր խփած երկու ամենասիրելի գոլերը (ՎԻԴԵՈ)

14.06.2017, 17:22
Ֆուտբոլիստը UNICEF–ի կազմակերպած առցանց ասուլիսի ընթացքում պատասխանել է օգտատերերի հարցերին:  
Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որոնք են «Մանչեսթեր Յունայթեդում» իր խփած երկու ամենասիրելի գոլերը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, թե որոնք են անգլիական թիմի կազմում իր խփած երկու ամենասիրելի գոլերը:

«Գեղեցկության առումով դեկտեմբերի 26-ին «կարիճի հարվածով» խփած գոլն է, կարևորության տեսանկյունից` Եվրոպա Լիգայի եզրափակչում խփածը»,-ասաց ֆուտբոլիստը` պատասխանելով օգտատերերի հարցերին UNICEF–ի կազմակերպած առցանց ասուլիսի ընթացքում

Загружается новость ... "Лево"

Անգլիական Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Սանդերլենդի» (3:1) հետ խաղում խփած տպավորիչ «կարիճի հարվածով» գոլը ճանաչվել է ամսվա ընթացքում ՄՅՈւ–ի լավագույնը։

Իսկ Եվրոպա Լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» 2:0 հաշվով առավելության էր հասել «Այաքսի» նկատմամբ` Մխիթարյանի և Պոգբայի խփած գոլերի շնորհիվ:-0-