ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. «Матч ТВ» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին լեգենդ է անվանել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։
Ինչպես հաղորդում է
championat.com–ը, երեքշաբթի «Матч ТВ» հեռուստաալիքով եթեր կհեռարձակվի Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը։
Загружается новость ... "Лево"
«Բազմիցս ասել եմ, որ մեր նպատակն է ներկայացնել մարդկային պատմություններ սպորտի և մարզիկների մասին։ Մեզ հետաքրքրում է, թե ինչն է նրանց առաջ մղում հաղթանակների և պարտությունների պահերին, ովքեր են նրանց ոգեշնչում և ինչու նրանք չեն հանձնվում։ Միխայիլն և Նոբելը բացառիկ և էմոցիոնալ նյութ են պատրաստել XXI դարի ամենահայտնի հայ ֆուտբոլիստներից մեկի մասին։ Հենրիխն արդեն լեգենդ է դարձել, և մենք ցանկանում ենք ներկայացնել նրա պատմությունը», – ասել է Կանդելակին։
Միխայիլ Մոսսակովսկին և Նոբել Առուստամյանը հյուր են գնացել Հենրիխին, որպեսզի իմանան` ինչպես է նա ապրում և խաղում Անգլիայում։ Ռուս լրագրողները Մխիթարյանի հետ անցկացրել են երկու օր և ներկա են գտնվել «Մանչեսթեր Յունայթեդ»–«Տոտենհեմ Հոթսպուր» խաղին։
Հայ ֆուտբոլիստը նշել է, որ փոքր ժամանակ երկրպագել է «Սպարտակին» և Չեմպիոնների լիգայում նրանց հաղթանակը մոտիվացրել է իրեն զբաղվել ֆուտբոլով։ –0–