Հայաստանը պահպանել է իր դիրքերը FIFA-ի նոր վարկանիշում

17.05.2018, 14:37
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հինգշաբթի հրապարակած ՖԻՖԱ-ի նոր վարկանիշում պահպանել է իր դիրքերը:
Հայաստանը պահպանել է իր դիրքերը FIFA-ի նոր վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հինգշաբթի հրապարակած ՖԻՖԱ-ի նոր վարկանիշում պահպանել է իր դիրքերը` զբաղեցնելով 98-րդ հորիզոնականը:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքանի մրցակիցները վարկանիշային աղյուսակում դասավորվել են հետևյալ կերպ. Մակեդոնիա (77-րդ հորիզոնական), Լիխտենշտեյն (181), Ջիբրալթար (196):

Մայիսի 17-ի տվյալներով FIFA -ի վարկանիշի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Գերմանիա

2. Բրազիլիա

3. Բելգիա

4. Պորտուգալիա

5. Արգենտինա

6. Շվեյցարիա

7. Ֆրանսիա

8. Իսպանիա

9. Չիլի

10. Լեհաստան

Հայաստանի հավաքականն ընդգրկվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի չորրորդ խմբում: Հավաքականի մրցակիցները կլինեն Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի թիմերը: Խմբային մրցաշարը կանցկացվի 2018 թվականի աշնանը: Չորս դիվիզիոններից յուրաքանչուրի հաղթողը կստանա 2020 թ.–ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։–0–