Հայաստանը Եվրոպայի գեղասահքի առաջնությունում կներկայացնեն երկու մենապարող և մեկ զույգ

25.01.2016, 20:56
Հայաստանը Եվրոպայի գեղասահքի առաջնությունում կներկայացնեն երկու մենապարողներ և մեկ պարային զույգ, հայտնում է հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հայաստանը Եվրոպայի գեղասահքի առաջնությունում կներկայացնեն երկու մենապարող և մեկ զույգ

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանը Եվրոպայի գեղասահքի առաջնությունում կներկայացնեն երկու մենապարողներ և մեկ պարային զույգ, հայտնում է հանրապետության ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի 27–ին և կտևի մինչև հունվարի 31–ը։

«Հայաստանն այս առաջնությունում կներկայացնեն գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը»,– ասվում է հաղորդման մեջ։

Հայ գեղասահորդներ Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը երրորդ տեղն են զբաղեցրել Զագրեբի «Golden Spin of Zagreb 2015» մրցաշարում։ Մենապարողները նույնպես մրցանակներով են վերադարձել Լեհաստանի Տորունից, որտեղ անցկացվել էր Mentor Nestlé Nesquik Torun Cup գեղասահքի գավաթի խաղարկությունը։

Անաստասիա Գալուստյանը կանանց մրցումների արդյունքներով 145.62 միավոր է հավաքել և զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նա զիջել է միայն լատվիացի Անգելինա Կուչվալսկայային, ով հավաքել էր 152.43 միավոր։ Տղամարդկանց ծրագրում արծաթի է արժանացել Սլավիկ Հայրապետյանը (163,39 միավոր), իսկ առաջին տեղը զբաղեցրել է Իսրայելի ներկայացուցիչ Օլեքսեյ Բիչենկոն` հավաքելով 228.52 միավոր։ -0-