Հայաստանի հավաքականը նվազագույն հաշվով պարտվեց ռումինացիներին
02.09.2017,
00:48
ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում Ռումինիայում կայացած Ռումինիա–Հայաստան հանդիպումը ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱԱ-2018-ի ընտրական փուլի շրջանակում Ռումինիայում կայացած Ռումինիա–Հայաստան հանդիպումը ավարտվեց Հայաստանի հավաքականի պարտությամբ։
Загружается новость ... "Лево"
Խաղավերջում` մրցավարի ավելացված ժամանակի 1-ին րոպեին փոխարինման մտած Ալեքսանդրու Մաքսիմը գնդակն ուղարկեց դարպասը:
Հանդիպման 54-րդ րոպեին գնդակը դիպավ Տարոն Ոսկանյանի ձեռքին, և մրցավարը նշանակեց տուգանային՝ 2-րդ դեղին քարտը ցույց տալով մեր պաշտպանին:
Հայաստանի հավաքականի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հետ մղեց ռումինացիների 11 մետրանոց հարվածը։
Վեց տուրերից հետո Հայաստանը 6 միավորով նախավերջին հորիզոնականում է:
Սեպտեմբերի 4-ին Հայաստանի հավաքականը հյուրընկալելու է Դանիայի հավաքականին։–0–