ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստան ֆուտբոլի հավաքականը ջախջախեց Մակեդոնիայի ընտրանուն ՈւԵՖԱ–ի Ազգերի լիգայի ընտրական փուլում։
Երևանի Հանրապետական մարզադաշտում քիչ առաջ ավարտված հանդիպման հաշիվն է 4:0`հօգուտ Հայաստանի հավաքականի։
Խաղի հաշիվը 12–րդ րոպեին բացեց Մարկոս Պիզելին, իսկ 67–րդ րոպեին Յուրիա Մովսիսյանը խփեց իր առաջին գոլը հավաքական վերադառնալուց հետո։ Հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ Գևորգ Ղազարյանը խոշորացրեց հաշիվը։
Չորրոդ գոլի հեղինակ դարձավ հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Երեք օր առաջ Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջեց Ջիբրալթարի հավաքականին։
Հայաստանի հավաքականը ՈւԵՖԱ–ի ազգերի լիգայում հանդես է գալիս D խմբում Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի հավաքականների հետ։ Չորս հանդիպումից հետո Հայաստանը վաստակել է 6 միավոր։ Առաջատարը մակեդոնացիներն են, ովքեր չորս հանդիպման արդյունքում վաստակել են 9 միավոր։–0–